Ռուսաստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները․ դրանք կտևեն երեք օր

Մանրամասներ
Ռուսաստան

ՌԴ-ում այսօր մեկնարկել են նախագահական ընտրությունները, որոնք կտևեն երեք օր և կավարտվեն ընտրությունների հիմնական օրը՝ մարտի 17-ին։

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ Ռուսաստանի՝ Մոսկվայի ժամանակով ապրող շրջանների ընտրատեղամասերի մեծ մասը ժամը 08։00-ից բացվել են։

Հիշեցնենք, որ պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է չորս թեկնածու, այդ թվում նաև գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, որն արդեն հինգերորդ անգամ է առաջադրվել։

Ընտրությունների նախօրեին Պուտինը տեսաուղերձով դիմել է ՌԴ քաղաքացիներին, կոչ է արել մասնակցել ընտրություններին` արտահայտելով իրենց քաղաքացիական և հայրենասիրական դիրքորոշումը, քվեարկելով իրենց թեկնածուի և Ռուսաստանի հաջող ապագայի օգտին։