Լուկաշենկոն շնորհավորել է Ալիևին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Մանրամասներ
լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փետրվարի 7-ին զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունից։

Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Իլհամ Ալիևին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

«Պետությունների ղեկավարները վստահություն են հայտնել Ադրբեջանի և Բելառուսի միջև բարեկամական կապերի հետագա ամրապնդման հարցում և մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների շուրջ»,– ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Ադրբեջանում ավարտվել է արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկությունը։ 

Ադրբեջանում exit poll իրականացրած կազմակերպությունները հայտնում են, որ իրենց տվյալներով՝ ընտրություններում 93.9% ձայնով հաղթում է Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևը։