Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հրահանգել է իր զորքերին ուղղակի հարձակում նախապատրաստել Իսրայելի վրա․ անցած շաբաթ Իսրայելի պատասխան հարվածը նա չափազանց լուրջ է համարել՝ այն անտեսելու համար:
«Մինչ Խամենեին փորձում էր հրապարակայնորեն նսեմացնել Թեհրանի ռազմական օբյեկտների վրա Իսրայելի հարձակման մասշտաբները, նա ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի հետ հանդիպման ժամանակ մասնավոր կերպով հավանություն տվեց հակագրոհի ծրագրերին», New York Times-ին հայտնել են իրանցի երեք պաշտոնյաներ:
Այաթոլլան, ինչպես պնդում են, իր որոշումը կայացրել է երկուշաբթի օրը՝ իր ռազմական պաշտոնյաներից հասցված վնասի մասին զեկույցին ծանոթանալուց հետո, որում մանրամասն նկարագրված են հրթիռների արտադրության գործարաններին և Թեհրանի պաշտպանական համակարգերին հասցված հարվածները:
0Comments