Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 22,7 հազարը

Մանրամասներ
Գազա

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 22,722-ի, վիրավորներինը՝ 58,166-ի։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։

«Հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 22,722-ի, վիրավորվել է 58,166 մարդ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Գերատեսչության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 122 մարդ է զոհվել, 256-ը՝ վիրավորվել։