Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իրեն և իր բնակչությանը։ Այս մասին X-իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն։
«Ուրախ եմ, սիրելի Սուրեն, քեզ հետ մեր առաջընթացի համար մեր պաշտպանական հարաբերությունների 3 առանցքային կետերում»,- գրել է Լըկորնյուն՝ կից ներկայացնելով վերը նշված կետերը։
1. Աջակցել հայկական բանակին նրա վերափոխման գործում
‧ Պաշտպանական առաքելության բացումը 2023 թվականի հունվարին,
‧ ֆրանսիացի սպային` որպես ռազմական խորհրդատու ուղարկելը,
‧ Բազմաթիվ այցելություններ և աշխատանքային հանդիպումներ։
2. Ուսուցում
‧ Համագործակցություն սպայական և ենթասպայական ուսումնական հաստատությունների հետ,
‧ Ուսուցում օպերատիվ ուսումնական ջոկատների կողմից, մասնավորապես լեռնային մարտերի և հրաձգության վայրերում:
3. Ցամաքային ՀՕՊ համակարգերի ուժեղացում
‧ 3 GM200 ռադիոտեղորոշիչ կայանի ձեռքբերման պայմանագրի և հակաօդային պաշտպանության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրում,
‧ «Միստրալ» զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրում,
‧ Հայկական ցամաքային ՀՕՊ համակարգերի առաջիկա աուդիտ»,- գրել է Սեբաստիան Լըկորնյուն։
0Comments