Ռուսաստանի Դաշնությունում որոշում են ընդունել մերժել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի ագրեմաններն իբրև ՌԴ-ում ՀՀ դեսպան։
Այս մասին 24News-ին հայտնել են իրազեկ աղբյուրները։
Մամուլում վերջին շրջանում տեղեկություններ էին հայտնվել առ այն, որ իշխանությունները մտադիր են փոխել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանին և նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակել Գուրգեն Արսենյանին։
Ռուսական կողմը, սակայն, ագրեմանները մերժելու որոշում կայացնելուց, ըստ ամենայնի, հաշվի է առել Արսենյանի հակառուսական մի շարք հայտարարությունները խորհրդարանում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
0Comments