Կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով վնասվածք է ստացել Գեղամ Մանուկյանը. նախնական տվյալներով՝ ունի քթի կոտրվածք

Մանրամասներ
գեղամ

Կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բախումների ժամանակ վնասվածք է ստացել նաև պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Այս մասին հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Ուժայինները վնասվածքներ են հասցրել նաև Գեղամ Մանուկյանին:

Նախնական տվյալներով՝ կոտրվել է քիթը, վնասվածք կա նաև աչքի շրջանում:

Այս պահին նա օգնություն է ստանում հիվանդանոցում», - գրել է նա: