«Վագներ»-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտնել է, որ մինչև հունիսի 18-ը 32,000 բանտարկյալ «գնացել է տուն» մասնավոր ռազմական ընկերության հետ պայմանագրի ավարտի պատճառով։
Նրանք մասնակցել են Դենեցկի և Լուգանսկի տարածքներում հատուկ ռազմական գործողությանը։
Եվգենի Պրիգոժինը հայտնել է, որ բանտարկյալների հետ 6 ամսով է պայմանագիր կնքվում։
Հունիսի 13-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է, որ հրամանագրեր է ստորագրում հատուկ գործողության գոտի ուղարկված բանտարկյալներին ներում շնորհելու մասին։ Նրա խոսքով՝ ռազմական գործողություններից հետո վերադարձած բանտարկյալների շրջանում կրկնահանցագործության տոկոսը «շատ փոքր է»։
0Comments