Հուսով եմ, որ սա չի հանգեցնի հեղափոխության․ Պուտին

Մանրամասներ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստան՝ հնարավորությունների երկիր» դիտորդական խորհրդի նիստում ասել է, որ «Ռուսաստանի համար հեղափոխության սահմանը սպառված է»։

«Ռուսաստանը բավականաչափ հեղափոխություններ է ապրել անցյալ դարում»,- նշել է ՌԴ ղեկավարը։

Հանդիպման ընթացքում Զբոսավարների միության անդամ Ալեքսանդր Սավիչևը նախագահին պատմել է Զբոսավարների լիգայի նախագծի մասին, որը մշակվել է Պյատիգորսկում «Մայովկա» (Բառացի՝ Մայիսմեկյան տոն, Մայիսի 1-ն Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է) զբոսաշրջային հանրահավաքում:

«Հուսով եմ, որ սա մայովկա  է, որը չի հանգեցնի հեղափոխության», - կատակել է Վլադիմիր Պուտինը։

Նա հավելել է, որ այս «խոսքն» իրեն «անհանգստացնում է».

Նախահեղափոխական Ռուսաստանում «մայովկաներ» էին կոչվում հեղափոխական մտածողությամբ աշխատողների ժողովները, որոնք կազմակերպվում էին քաղաքից դուրս մայիսի 1-ին։ Նման հանդիպումները հետապնդվում էին ցարական ոստիկանության կողմից։