ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ ագրեսիային՝ ընդգծելով ՀՀ տարածքում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հարցը:
«Ցավակցում ենք Սոթք գյուղում հայ զինծառայողների մահվան կապակցությամբ և կողմերին կոչ ենք անում զերծ մնալ գործողություններից, որոնք հանգեցնում են էսկալացիայի, լարվածության և առավել ևս՝ զոհերի»,- ասել է Զախարովան։
Ըստ նրա՝ այս ողբերգական միջադեպը ևս մեկ անգամ հաստատում է Հայաստանում տեղակայված Եվրամիության առաքելության ցածր արդյունավետությունը։
ՌԴ ԱԳՆ-ն նաև ուշադրություն է հրավիրել ՌԴ-ի խորհրդատվական օգնությամբ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և հետագա սահմանագծման ուղղությամբ կանոնավոր, ռիթմիկ աշխատանքի և միաժամանակ վստահության ամրապնդման մի շարք միջոցառումների իրականացման անհրաժեշտության վրա:
«Մենք նաև կողմ ենք սահմանային գոտում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելուն, և այստեղ, իհարկե, գնդակն արդեն Երևանի դաշտում է։ Կազմակերպության մյուս բոլոր անդամներն իրենց պատրաստակամությունն են հայտնել այս քայլին»,- ընդգծել է դիվանագետը։
Կողմ ենք սահմանային գոտում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելուն. գնդակն արդեն Երևանի դաշտում է. Զախարովա
Մանրամասներ
0Comments