«Այն, ինչ-որ դուք հիմա անում եք՝ խեղաթյուրել փաստերը և ստեղծել այնպիսի մտայնություն, որ Հայաստանում տեղի ունեցող բոլոր վատ բաների մեղավորը իշխանությունն է, և ՀՀ-ում տեղի ունեցող բոլոր լավ բաների հետ իշխանությունը կապ չունի»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ դիմելով խորհրդարանական ընդդիմությանը:
«Դուք գալիս եք էստեղ՝ 2+2=5000 ասելու ազատությունից եք օգտվում: ՀՀ քաղաքացիները երբեք չեն ունեցել ազատության այն մակարդակը, որն ունենք այսօր: Եվ դուք էսօր ուզում եք մեզ համոզել, որ մենք զրկված ենք ազատությունից և ապրում ենք ավտորիտարիզմի պայմաններում»,- ասաց Կոնջորյանը:
0Comments