Եվրոպական խորհրդարանը վաղվա լիագումար նիստում նախատեսում է քննարկել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, ինչպես նաև անցյալ տարվա դեկտեմբերից շրջափակված Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը:
Այս մասին տեղեկանում ենք ԵԽ-ի ժամանակացույցից։
Եվրախորհրդարանի կայքում նաև նշված է, որ «կլինեն հարցեր Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին»։
0Comments