ԵՄ-ն մտադիր է ռուսական ավիաընկերություններին թույլատրել ինքնաթիռներ գնել. Bloomberg

Մանրամասներ
ա

ԵՄ պատժամիջոցների քաղաքականության փոփոխությունից հետո Ռուսական ավիաընկերությունների ներկայացուցիչները կկարողանան ինքնաթիռներ գնել արևմտյան մի շարք լիզինգային ընկերություններից։

Bloomberg-ի փոխանցմամբ, անցյալ շաբաթ Եվրամիության պատժամիջոցների փոփոխությունը պոտենցիալ հնարավորություն ստեղծեց որոշ ավիաարտադրողներին՝ Ռուսաստանում պահվող ինքնաթիռները վաճառել ավիաընկերություններին, որոնք ներկայումս դրանք շահագործում են առանց թույլտվության:

Կողմերը կկարողանան կատարել մինչև փետրվարի 26-ը կնքված ֆինանսական վարձակալության պայմանագրով նախատեսված փոխադարձ պարտավորությունները։