
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Կիև այցի դեպքում հակամարտության կողմերից որևէ մեկը չի բռնի: Այս մասին հինգշաբթի հայտարարել է Վատիկանի պետքարտուղար (կառավարության ղեկավար) կարդինալ Պիետրո Պարոլինը։
«Իհարկե, Հռոմի Պապը չէր գնա մեկի կամ մյուսի օգտին դիրքորոշվելու համար», - նրա խոսքերը մեջբերում է ANSA-ն։
Ավելի վաղ պոնտիֆիկոսն անվստահություն էր հայտնել առ այն, որ կկարողանա այցելել Ուկրաինա։ Նրա խոսքով, ինքը պատրաստ է ճամփորդությանը, բայց չգիտի, արդյոք կարող է դա անել:
Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը բազմիցս հանդես է եկել Ուկրաինայում հրադադարի օգտին և կոչ է արել կարգավորել հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով: Նա աջակցություն է հայտնել ուկրաինացի փախստականներին և օգնություն է ուղարկել նրանց։
Այնուամենայնիվ, Հռոմի Պապին քննադատել են Ռուսաստանին և նրա ղեկավարությանը չդատապարտելու համար:
0Comments