Ֆրանսիայում վեգան ակտիվիստները ավերել են ռեստորաններն ու մսի խանութները

Դատարանը նրանց 6 եւ 10 ամսվա բանտարկության է դատապարտել հարձակումների համար,

Ֆրանսիայի հյուսիսում դատարանը բանտ է ուղարկել 2 վեգան ակտիվիստների մսի խանութների եւ ճաշացանկում մսի ճաշատեսակներ ունեցող ռեստորանների վրա կատարած հարձակումների շարքի համար, հայտնում է The Guardian-ը:

Լիլի դատարանը նրանց 6 եւ 10 ամսվա բանտարկության է դատապարտել հարձակումների համար, որոնք նրանք Ֆրանսիայի հյուսիսում կատարել են 2018 թվականի նոյեմբերից 2019 թվականի փետրվար ընկած ժամանակահատվածում:

Չարագործները 23-ամյա բանվոր Սիրիլն ու մանկապարտեզի 29-ամյա աշխատակից Մաթիլդան են, որոնք մեղադրվում են հարակից մսի, ձկան խանութների, ինչպես նաեւ ռեստորանների ավերման ու հրկիզման մեջ:

Նշվում է, որ ըստ Ֆրանսիայի օրենսդրության՝ վեգանները, որոնց սպառնում է 2 տարուց պակաս պատիժ, կարող են բանտարկությունից խուսափել՝ դրա փոխարեն ուղարկվելով հանրային աշխատանքներ կատարելու: