Զելենսկիի աշխատասենյակը զարդարել են անձամբ իր ընտրած նկարներով, որոնցից մեկը պատկերում է շաուրմայի կետ

Կիևի օրվա առթիվ նախագահի հղած շնորհավորանքը, որում խոսվել էր շաուրմայի մասին, սոցցանցերում ուկրաինացի օգտատերերի շրջանում դժգոհության ալիք էր բարձրացրել

Ուկրաինայի նախագահի աշխատասենյակի պատերը զարդարել են երիտասարդ ուկրաինացի նկարիչների՝ Կիևի պատմության թանգարանում պահվող հավաքածուի նկարներով: Նկարներն ընտրել է անձամբ նախագահ Վլադիմիր Զելենսկին:

կտավներ

Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է թանգարանի տնօրենի տեղակալ Տատյանա Կոստենկոն, գրում է korrespondent.net-ը:

աշխատասենյակ

Նա նաև հրապարակել է «երկրի ղեկավարության տրամադրության վրա ազդող և յուրահատուկ մթնոլորտ ստեղծող» կտավների լուսանկարները:

կտավներ

Դրանց շարքում է նաև շաուրմայի կետ պատկերող նկարը, որի մասին ավելի վաղ ասել էր Զելենսկին՝ հայտարարելով, որ իր համար «Կիևը Կիև է դարձնում» շաուրմայի բույրը:    

աշխատասենյակ

կտավներ

Հիշեցնենք, որ Կիևի օրվա առթիվ նախագահի հղած շնորհավորանքը, որում խոսվել էր շաուրմայի մասին, սոցցանցերում ուկրաինացի օգտատերերի շրջանում դժգոհության ալիք էր բարձրացրել:

կտավներ

կտավներ