Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կիրակի օրը պաշտոնանկ է արել պաշտպանության նախարար Յոավ Գալանտին: Այս մասին ասվում է Իսրայելի վարչապետի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։
«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր երեկոյան որոշում է կայացրել պաշտոնից հեռացնել պաշտպանության նախարար Յոավ Գալանտին», – նշվում է տեքստում:
Գալանտը մարտի 25-ի երեկոյան հանդես է եկել հայտարարությամբ երկրում բազմաթիվ բողոքների պատճառ դարձած դատական բարեփոխումների դադարեցման օգտին: Նա նախազգուշացրել է, որ դրա պատճառով հասարակության մեջ առաջացած պառակտումն արդեն թափանցում է իսրայելական բանակի շարքերը, և դա սպառնալիք է ստեղծում ազգային անվտանգության համար:
0Comments