Ադրբեջանը ՄԱԿ-ին անդամակցության 30-ամյակ կնշի Շուշիում

Մանրամասներ
ա

ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի՝ ներկայում Բաքվի վերահսկողության տակ գտնվող Շուշի քաղաքում կանցկացվի հանդիսավոր միջոցառում՝ կազմակերպության կառույցների, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի մասնակցությամբ:

«Մենք «Խանքենդի» կոչվող ինքնաթիռով թռչում ենք Ֆուզուլիի (Վարանդա-Խմբ.) օդանավակայան՝ Ադրբեջանում հավատարմագրված ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ Շուշա (Շուշի-Խմբ.) այցելելու համար։ ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակը նշվելու է Շուշայում (Շուշի-Խմբ.) այս կազմակերպության կառույցների հետ։ ՄԱԿ-ի դրոշը կծածանվի «ազատագրված» (չակերտները-Խմբ.) Շուշայում (Շուշի-Խմբ.)»,- գրել է Հաջիևը Twitter-ի իր միկրոբլոգում։