Արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Իրանում կկայանա հուլիսի 5-ին։
Երկրորդ փուլ անցած երկու թեկնածուները՝ Մասուդ Փեզեշքիանը և Սաեդ Ջալիլին վաղվանցի արդեն կարող են սկսել քարոզարշավը։
Այն տևելու է ընդամենը չորս օր՝ մինչև հուլիսի 3-ը։
Այս մասին հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վադիդին։
0Comments