ԵՄ-ն և նրա դաշնակիցներն ուսումնասիրում են արտահանման աճը դեպի Ռուսաստանի հարևան երկրներ՝ նպատակ ունենալով կանխել Մոսկվայի դեմ արևմտյան պատժամիջոցների շրջանցումը, հայտնում է Լրագիրը:
ԵՄ-ի պատժամիջոցների հարցերով նորանշանակ ներկայացուցիչ Դեյվիդ Օ’Սալիվանը Financial Times-ին ասել է, որ Ռուսաստանի հարևանությամբ գտնվող երկրների առևտրի մեծ աճը հարցեր է առաջացրել, թե արդյոք պատժամիջոցների տակ գտնվող ապրանքները երկիր են մտնում շրջանցիկ ճանապարհով:
«Մենք տեսնում ենք ԵՄ-ից Ռուսաստան առևտրային հոսքերի մեծ անկում և այլ երրորդ երկրների հետ առևտրի անսովոր աճ, հատկապես Ռուսաստանին մոտ գտնվող երկրների հետ», – ասել է նա:
Օ’Սալիվանը չի նշել առանձին երկրների անուններ՝ ընդգծելով, որ պահպանում է «անմեղության կանխավարկածով»:
Financial Times-ը, հղում անելով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վերլուծությանը, նշում է ԵՄ-ից ներմուծումը և Ռուսաստան արտահանումը մեծացրած երկրների շարքում են Թուրքիան, Ղազախստանը, Հայաստանն ու Ղրղզստանը։
0Comments