Վլադիմիր Զելենսկու նախընտրական շտաբի Telegram ալիքում տեղեկացրել են, որ ԿԸՀ-ի պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո նրանք սպասում են երդմնակալության արարողությանը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ապրիլի 30-ին Ուկրաինայի ԿԸՀ-ն ընտրությունների պաշտոնական արդյունքներն է հրապարակել, որոնց համաձայն՝ Զելենսկին ստացել է ձայների 73.22 տոկոսը: Գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն ստացել է 24.45 տոկոս ձայն:
«Մենք պաշտոնապես հաղթել ենք նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Սպասում ենք երդմնակալության արարողությանը»,- ասված է հայտարարության մեջ:
0Comments