Ուկրաինան ցանկանում է օրինականացնել մարիխուանան

Ներկայումս մարիխուանայի ցանկացած ձևով օգտագործումը Ուկրաինայում արգելված է

Ուկրաինայի Ռադայի մարդու իրավունքների հանձնաժողովը հավանություն է տվել երկրում բժշկական մարիխուանայի օրինականացման մասին նախաձեռնությանը։ Այս մասին հայտնում է Lenta-ն։

Հաղորդվում է, որ ավելի վաղ կառավարությանն ուղղված նամակում այս նախաձեռնության աջակցության համար ստորագրել էր 25 հազար քաղաքացի։ Հայտարարությունում նշվում է թմրամիջոցների, հոգեմետ միջոցների շարքից մարիխուանայի հեռացման անհրաժեշտության մասին։

Նախաձեռնությանն աջակցություն է հայտնել նաև Ուկրաինայի առողջապահության նախարար Ուլյանա Սուպրինը, նշելով, որ մարիխուանան օգնում է թեթևացնել հիվանդների տառապանքներն ու կարգավորում ինքնազգացողությունը ծանր հիվանդությունների դեպքում։

Ներկայումս մարիխուանայի ցանկացած ձևով օգտագործումը Ուկրաինայում արգելված է։