
Դեկտեմբերի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում Ագաթանգեղոսի փողոցում բախվել են Խորեն Լևոնյանի վարած Suzuki մակնիշի և Աննա Տողրամանյանի վարած Tesla մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կարճ ժամանակ անց Suzuki-ի վարորդ Խ. Լևոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. Tesla-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած), իսկ Suzuki-ի վարորդ Խ. Լևոնյանը հայտնի դերասան Խորեն Լևոնյանն է, ով եղել է սթափ։
0Comments