Ադրբեջանն այժմ իրեն դրսևորում է որպես հակաիրանական գործոն և քայլեր է կատարում Ռուսաստանի դեմ:
Տեսնում ենք Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի համագործակցության սերտացում, նրանք ապագայում զբաղվելու են Ադրբեջանով:
Այդ մասին ասում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ցանկանում է ԼՂ հարցի կարգավորում Մերձդնեստրի տարբերակով, երբ բացվում են բոլոր կոմունիկացիաները, սկսվում է տնտեսական գործակցություն, լարվածությունը թուլանում է, բայց հակամարտությունը չի վերանում:
0Comments