Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա նահանգի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին գերմանական DW հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում խոսել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի վերընտրվելու մասին:
Վերջինս նշել է, որ եթե Պորոշենկոն շարունակի ղեկավարել երկիրը, «ուկրաինական պետությունը պարզապես կդադարի գոյություն ունենալ»: Օդեսայի նախկին նահանգապետը կարծում է, որ նման դեպքում Ուկրաինան կարող է մասնատվել:
Սաակաշվիլին նաև համոզված է, որ մարտի 31-ին Ուկրաինայում սպասվող նախագահական ընտրությունները «կյանքի և մահվան» հարց են այդ երկրի համար:
«Յուրաքանչյուրն ունի իր խնդիրները», - ասել է Սաակաշվիլին:
0Comments