Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է տեղի ունենար սպանության փորձի և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող Ալեքսանդր Սարգսյանի՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը:
Նախքան դատական նիստի մեկնարկը Հայկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ՝ Պրահայում ձերբակալված եղբոր՝ Նարեկ Սարգսյանին:
«Խոսել ենք հետը, բնականաբար»,-ասաց Հայկ Սարգսյանը:
Հարցին, թե ինչ պայմաններում է պահվում Նարեկ Սարգսյանը, Հայկ Սարգսյանն ասաց. «Ընտիր»: Հարցին, թե ի՞նչ դժգոհություններ է արտահայտել, Հայկ Սարգսյանը պատասխանեց՝ «Ոչ մի»:
Նշենք, որ դատական նիստը հետաձգվեց մեղադրող դատախազի բացակայության պատճառով:
Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2007 թվականի ապրիլի 1-ին իր բնակության վայրի՝ Երևանի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում, ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի «P266» մոդելի ատրճանակով Դավիթ Աշոտի Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:
0Comments