ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն ընդհատում է մերձավորարեւելյան շրջագայությունը: Ինչպես երկուշաբթի Al Arabiya հեռուստաալիքն է հաղորդել, պատճառն ընտանիքի անդամներից մեկի թաղմանը նրա ներկա լինելու անհրաժեշտությունն է:
Ներկայումս դիվանագետը գտնվում է Սաուդյան Արաբիայում: Օմանում երկուշաբթի նախատեսված բանակցություններից հետո Պոմպեոն թռչելու է տուն՝ չեղյալ հայտարարելով Քուվեյթ այցը:
Իր ներկայիս շրջագայության ընթացքում ԱՄՆ պետքարտուղարն այցելել է Հորդանան, Իրաք, Եգիպտոս, Բահրեյն, Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Քաթար, հաղորդում է ТАСС- ը:
0Comments