Ռուսաստանին մնացել է գերճշգրիտ հրթիռների ընդամենը 25-28 տոկոսը փետրվարի 24-ի քանակից։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Դանիլովը։
«Մեր հետախուզությունն աշխատում է անթերի։ Մենք մաթեմատիկական ճշգրտությամբ գիտենք Ռուսաստանի Դաշնության տարածքում մնացած հրթիռների քանակը։ Խոսքը բարձր ճշգրտության հրթիռների մասին է, որոնք մեզ համար ամենամեծ անախորժությունն են ստեղծում»,- ասել է Ուկրաինայի պաշտոնյան։
Ըստ Դանիլովի՝ Ռուսաստանի Դաշնությունը օրեցօր թուլանում է, բայց դեռևս մի քանի սովետական ոճի հրթիռներ ունի, օրինակ՝ С-300-ը։
0Comments