![ա](/sites/default/files/inline-images/%D5%B6%D5%AB%D5%AF%D5%B8%D5%AC-%D5%AB%D5%B6%D6%84%D5%B6%D5%A1%D5%A9%D5%AB%D5%BC--.jpg)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով մեկնում է Չեխիայի մայրաքաղաք Պրահա: Վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:
Այցի շրջանակում Պրահայում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը:
Նույն օրը Պրահայում նախատեսված է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
0Comments