
Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԵՄ-ի երկրները որքան հնարավոր է շուտ նոր պատժամիջոցներ կմտցնեն Ռուսաստանի դեմ Դոնբասի հանրապետություններում եւ Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերում հանրաքվեների պատճառով։ «Լրացուցիչ սահմանափակիչ միջոցները Ռուսաստանի դեմ կմտցվեն անհապաղ, որքան հնարավոր է շուտ, մեր գործընկերների հետ համակարգմամբ»,- ասել է նա։
Բորելը նշել է, որ պատժամիջոցները լինելու են ինչպես անհատական, այնպես էլ սեկտորալ։
Նա նաեւ ավելացրել է, որ ԵՄ-ի երկրները կշարունակեն աջակցություն ցուցաբերել Ուկրաինային՝ ռազմատեխնիկա եւ զենք մատակարարելով։
Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, ինչպես նաեւ Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերի իշխանությունները սեպտեմբերի 20-ին որոշում են ընդունել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու հանրաքվեների անցկացման մասին։
0Comments