ԵՄ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է լույս սեպտեմբերի 13-ը հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի սանձազերծած հարձակմանը:
«Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մարտերը և ինտենսիվ հրետակոծությունները պետք է անհապաղ դադարեցվեն։ ԵՄ-ն սերտ կապի մեջ է կողմերի հետ՝ նպաստելու ապաէսկալացմանը», - գրել է նա:
Հիշեցնենք, որ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ ՊՆ-ի հաղորդագրության համաձայն՝ առավոտյան 8-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը շարունակվում են, հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։
ԵՄ-ն սերտ կապի մեջ է կողմերի հետ. ԵՄ հատուկ ներկայացուցիչը՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մարտերի մասին
Մանրամասներ
0Comments