«Հրապարակ». Իրար կողքի նկարվել են, բայց իրար ատում են

Մանրամասներ
4

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը վերջին հավաքների ժամանակ այնպես է տոկի տվել  ՔՊ-ականներին, որ հանգստյան օրերին առաջին «վինետկայի» լուսանկարը տարածվեց՝ Սյունիքից, որտեղ կողք կողքի կանգնած էին իրար մերժող, իրար հետ դաժան մրցակցության մեջ գտնվող կուսակիցները՝ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ։

Փաշինյանը հրահանգել է՝ համերաշխ, թիմային աշխատանք տանել, իրար տակ չփորել, իրար դեմ նյութեր չպատվիրել։ Մարզային խորհրդի հերթական նիստի օրն այդ համատեղ լուսանկարը համացանցում տեղադրելով, սյունեցիները փորձեցին հավատացնել «շեֆին», որ իր խոսքը գետնով չեն տվել: Սակայն ներկաներից մեկը լուսանկարը ցուցադրելով` նկատեց, որ բոլորը բոլորին ատում են եւ առերեւույթ իրար կողքի կանգնելը դեռ ոչինչ չի նշանակում։

Տեղեկացանք, որ նիստի ժամանակ կրկին քննարկել են Սյունիքում միասնական գործելու, իրար չհակադրվելու անհրաժեշտությունը, սակայն թե որքանով կկարողանան դա իրականացնել, դժվար է ասել։ Հավաքին մասնակցել է անգամ Մեղրու չընտրված ՔՊ-ական թեկնածու Արարատ Թումանյանը, ով ատում է մարզպետին, անգամ գրառումներ է արել նրա դեմ, ապա ջնջել: Թումանյանին հարցրեցինք` պատրա՞ստ է այսուհետ հանդուրժել կուսակից ախոյաններին, սակայն նա պատասխանելու փոխարեն, ինքնապատասխանիչի պես կրկնում էր, թե ինքը վստահ չէ, որ լրագրողի հետ է խոսում»Իրար կողքի նկարվել են, բայց իրար ատում են:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում