Լվովի եռակողմ հանդիպման ընթացքում համաձայնեցվել են Զապորոժիեի ԱԷԿ-ում ՄԱԳԱՏԷ-ի հնարավոր առաքելության չափանիշները

Մանրամասներ
ա

Ուկրաինայի Լվով քաղաքում ավարտվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի եռակողմ հանդիպումը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, եռակողմ հանդիպումից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել շտապ համաձայնության հասնել Զապորոժիեի ատոմակայանի քաղաքացիական կարգավիճակի վերականգնման և տվյալ գոտու անվտանգության ապահովման վերաբերյալ:

«Օբյեկտը չպետք է օգտագործվի որևէ ռազմական գործողության շրջանակներում», – ասել է Գուտերեշը համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Ուկրաինայի նախագահն էլ իր հերթին հայտնել է, որ եռակողմ հանդիպման ընթացքում համաձայնեցվել են Զապորոժիեի ԱԷԿ-ում ՄԱԳԱՏԷ-ի՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հնարավոր առաքելության չափանիշները: