![ա](/sites/default/files/inline-images/%D5%BA%D5%B8%D6%82%D5%BF%D5%AB%D5%B6%20%D5%A7%D6%80%D5%A4%D5%B8%D5%B2%D5%A1%D5%B6%20%D5%AF%D5%B8%D5%AC%D5%A1%D5%AA.jpg)
Թուրքիայի առևտրի փոխնախարար, մաքսային վարչության պետ Ռեզա Թունա Թուրագայը հայտարարել է, որ Անկարայի և Բաքվի միջև առևտրային հարաբերությունների ընդլայնման կարևորագույն հարցերից մեկը Զանգեզուրի միջանցքի բացումն է:
«Այս միջանցքի բացումը մեզ առավելություն կտա Ադրբեջան, իսկ այնտեղից Կենտրոնական Ասիայի երկրներ մուտք գործելու առումով՝ ավելացնելու առևտրի ծավալները։ Շարունակվում են Ռուսաստանի հետ բարձր մակարդակով բանակցությունները Զանգեզուրի միջանցքի բացման շուրջ: Մենք ակնկալում ենք, որ միջանցքը կբացվի շատ մոտ ապագայում»,- նրա խոսքերն է մեջբերում APA-ն:
0Comments