Հնդկաստանի Չենայ քաղաքում շարունակվում է Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան։ 4-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Ավստրիայի թիմին։
Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը հաղթանակ են տարել, իսկ Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ ոքի են խաղացել։
Նախորդ տուրերում մեր հավաքականը հաղթել էր նաև Մադագասկարին, Անդորրային և Եգիպտոսին։
Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ տուրում ևս հաղթանակ տարավ՝ Իռլանդիայի ընտրանու դեմ առավելության հասնելով 4-0 հաշվով։
Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը հաղթել են մրցակիցներին։
Նախորդ 3 տուրերում մեր ընտրանին հաղթանակ էր տարել Բոթսվանայի և Նորվեգիայի հավաքականների նկատմամբ և պարտվել՝ Էստոնիային։
Օլիմպիադայի վերջին տուրը օգոստոսի 11-ին է։
0Comments