Ղրիմի պատվիրակությունը Հայաստանում է

Մանրամասներ

1

Հայաստան կատարած այցի ընթացքում Ղրիմի պատվիրակությունը ծաղիկներ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և մեկ րոպե լռությամբ հարգել 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, այդ մասին լրագրողներին հայտնել են Ղրիմի տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունից, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկուշաբթի օրը Հայաստանում բացվել են Ղրիմի օրերը, որոնց ընթացքում նախատեսված են գործարարների, հանրության հանդիպումներ, կոնֆերանսներ և ստեղծագործական խմբերի ելույթներ։

«Բազմազգ և խաղաղ Ղրիմում էթնիկ հողի վրա ժողովուրդների հալածանքների փաստերը միշտ ցավագին են ընկալվում։ Մենք վճռականորեն մերժում ենք խտրականության և բռնության ցանկացած ձև, դրանք տեղ չունեն և երբեք չեն լինի մեր հանրապետությունում»,- ասել է Ղրիմի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Իրինա Կիվիկոն։