Ճապոնացի գիտնականները ծերացման դեմ դեղամիջոց են հայտնաբերել: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր Մակոտո Նականիսին:
Տարիքի հետ մարդու կամ կենդանու օրգաններում կուտակվում են բջիջներ, որոնք բորբոքիչ պրոցեսներ են սադրում: Նման բջիջներից են ծերացող կամ սենեսցենտիվ բջիջները: Հենց դրանք են, որ ժամանակի ընթացքում կորցնում են կիսվելու ունակությունը, կուտակվում են օրգաններում եւ բերում ծերության:
«Եթե այդ բջիջները հեռացվեն, հնարավոր կլինի դադարեցնել դրանց հրահրած բորբոքային պրոցեսները եւ հետեւաբար՝ հասնել ծերացման գործընթացի դադարեցման»,-ասել է գիտնականը:
Նա իր գործընկերների հետ պարզել է, որ ծերացող բջիջը կենսունակության համար ունի գլուտամինը գլյուտամինաթթվի վերածող GLS1 ֆերմենտի կարիք: Այսպիսով, եթե այս ֆերմենտի ինհիբիտոր օգտագործվի, հնարավոր կլինի ոչնչացնել ծերացումը հրահրող բջիջները:
Տվյալ հիպոթեզը ստուգելու համար գիտնականները ծեր մկանը ներարկել են դեղամիջոց, որն արդեն օգտագործվում է քաղցկեղի որոշ տեսակների դեմ։
Արդյունքում մկան մոտ ավելի լավ են սկսել գործել երիկամները, լյարդը եւ թոքերը, օրգանիզմն ընդհանուր առմամբ ամրապնդվել է :
0Comments