Մի շարք երկրներ սկսել են թոքերի քաղցկեղի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի փորձարկումը

Մանրամասներ
պատվաստում

Բժիշկները սկսել են հիվանդների վրա փորձարկել թոքերի քաղցկեղի աշխարհում առաջին, mRNAի օգտագործմամբ, պատվաստանյութը, քանի որ փորձագետները բարձր են գնահատել հազարավոր կյանքեր փրկելու դրա «բեկումնային» ներուժը, news.am-ի փոխանցմամբ, գրում է The Guardian-ը։

Թոքերի քաղցկեղը աշխարհում քաղցկեղից մահացության գլխավոր պատճառն է, տարեկան դրան բաժին է հասնում մոտավորապես 1,8 միլիոն մահ: Հիվանդության անուշադրության մատնված ձևերի դեպքում, երբ ուռուցքը տարածված է, հիվանդների գոյատևման ցուցանիշը  հատկապես ցածր է:

Փորձագետներն այժմ նոր դեղամիջոց են փորձարկում, որը հրահանգում է օրգանիզմին գտնել և ոչնչացնել քաղցկեղի բջիջները, իսկ հետո կանխում է դրանց կրկին առաջացումը:

Որպես BNT116 հայտնի և BioNTech ընկերության արտադրած պատվաստանյութը նախատեսված է թոքերի ոչ մանրբջջային քաղցկեղի (NSCLC) բուժման համար, որը հիվանդության ամենատարածված ձևն է:

1-ին փուլի կլինիկական փորձարկումը BNT116-ի առաջին հետազոտությունն է մարդկանց վրա, որ սկսվել է 34 հետազոտական հարթակներում  յոթ երկրներում՝ Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Գերմանիա, Հունգարիա, Լեհաստան, Իսպանիա և Թուրքիա:

Jab պատվաստանյութն օգտագործում է տեղեկատվական ՌՆԹ (mRNA)՝ նման Covid-19 պատվաստանյութերին և աշխատում է իմունային համակարգին ուռուցքային մարկերներով ապահովելով, որպեսզի օրգանիզմը պատրաստ լինի պայքարելու քաղցկեղային բջիջների դեմ:

Նպատակն է ուժեղացնել մարդու իմունային պատասխանը քաղցկեղին՝ առանց առողջ բջիջները վնասելու՝ ի տարբերություն քիմիաթերապիայի: