Բժիշկները սկսել են հիվանդների վրա փորձարկել թոքերի քաղցկեղի աշխարհում առաջին, mRNAի օգտագործմամբ, պատվաստանյութը, քանի որ փորձագետները բարձր են գնահատել հազարավոր կյանքեր փրկելու դրա «բեկումնային» ներուժը, news.am-ի փոխանցմամբ, գրում է The Guardian-ը։
Թոքերի քաղցկեղը աշխարհում քաղցկեղից մահացության գլխավոր պատճառն է, տարեկան դրան բաժին է հասնում մոտավորապես 1,8 միլիոն մահ: Հիվանդության անուշադրության մատնված ձևերի դեպքում, երբ ուռուցքը տարածված է, հիվանդների գոյատևման ցուցանիշը հատկապես ցածր է:
Փորձագետներն այժմ նոր դեղամիջոց են փորձարկում, որը հրահանգում է օրգանիզմին գտնել և ոչնչացնել քաղցկեղի բջիջները, իսկ հետո կանխում է դրանց կրկին առաջացումը:
Որպես BNT116 հայտնի և BioNTech ընկերության արտադրած պատվաստանյութը նախատեսված է թոքերի ոչ մանրբջջային քաղցկեղի (NSCLC) բուժման համար, որը հիվանդության ամենատարածված ձևն է:
1-ին փուլի կլինիկական փորձարկումը BNT116-ի առաջին հետազոտությունն է մարդկանց վրա, որ սկսվել է 34 հետազոտական հարթակներում յոթ երկրներում՝ Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Գերմանիա, Հունգարիա, Լեհաստան, Իսպանիա և Թուրքիա:
Jab պատվաստանյութն օգտագործում է տեղեկատվական ՌՆԹ (mRNA)՝ նման Covid-19 պատվաստանյութերին և աշխատում է իմունային համակարգին ուռուցքային մարկերներով ապահովելով, որպեսզի օրգանիզմը պատրաստ լինի պայքարելու քաղցկեղային բջիջների դեմ:
Նպատակն է ուժեղացնել մարդու իմունային պատասխանը քաղցկեղին՝ առանց առողջ բջիջները վնասելու՝ ի տարբերություն քիմիաթերապիայի:
0Comments