Էստոնացի գիտնականները ստեղծել են քթի համար սփրեյ, որը պաշտպանում է COVID-19-ի բոլոր հիմնական շտամերից, այդ թվում՝ հնդկական ծագման դելտա տարբերակից, հաղորդում է Lenta.ru-ն:
Icosagen ընկերության գիտական տնօրենի՝ գենային ինժեներիայով զբաղվող մարտա Ուստավ կրտսերի խոսքով՝ հետազոտողների թիմը մշտապես հետեւում է վիրուսի փոփոխություններին եւ թեստավորում BioBlock սթրեյը՝ ուսումնասիրելով դրա ունակությունը չեզոքացնել այն շտամերը, որոնք լայնորեն տարածվել են:
Պրոդուկտի տեխնոլոգիան պատենտավորված է: BioBlock քթի սփրեյն արտադրվում եւ վաճառվում է Chemi-Pharm ընկերության կողմից:
0Comments