Երևի թե չկա մեկը, ով օգտագործի առողջ սնունդ և իր սննդակարգում չներառի կանաչ լոբի:
Կանաչ լոբու կալորեականությունը շատ ցածր է՝ մոտ 25 Կկալ, իսկ օգուտներն անասելի շատ են: Այն հարուստ է բջջանյութով, սպիտակուցով, ածխաջրերով, կալիումով, կալցիումով, մագնիումով, երկաթով, ֆոլաթթվով, վիտամիններ A, C, E-ով: Լոբու մեջ շատ են նաև B խմբի վիտամինները: Կանաչ լոբին ունի միզամուղ հատկություն, մաքրում է երիկամները, միզուղիները, շատ լավ է հոդացավերի ժամանակ, քանի որ կարգավորում է օրգանիզմից աղերի դուրս գալը:
Շատ ու շատ օգտակար հատկություններով օժտված այս մթերքը օգտակար է բոլոր նրանց համար, ովքեր ունեն խնդիրներ սրտանոթային համակարգի, մարսողական համակարգի, ավելորդ քաշի, շաքարային դիաբետի հետ կապված: Կանաչ լոբին իր մի փունջ օգտակար հատկություններով և մեծ քանակի հակաօքսիդանտների օգնությամբ մոտ 28 տոկոսով կանխարգելում է քաղցկեղի որոշ տեսակների հավանականությունը: Այն օգտակար է մաշկին, մազերին և 40-ն անց կանանց խորհուրդ է տրվում հաճախ օգտագործել՝ մշտապես թարմ ու երիտասարդ տեսք ունենալու և առողջ լինելու համար:
Սիրով՝
Վ.Պ
Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
0Comments