Բրիստոլի համալսարանից գիտնականները նոր տեխնոլոգիա են ներկայացրել, որը թույլ կտա քրոնիկ վերքերի վիրակապերի եւ վիրահատական սոսնձի նոր սերունդ ստեղծել:
Nature Communications ամսագրում նշվում է, որ գիտնականները փոխել են մարդկային մեզենխիմալ ցողունային բջիջների թաղանթը՝ օգտագործելով տրոմբին՝ տարր, որը կապված է վերքերի ապաքինման հետ:
Երբ փոփոխված բջիջները տեղադրել են արյան սպիտակուցով՝ ֆիբրիգենով լուծույթի մեջ, դրանք ավտոմատ սերտաճել են բնական հիդրոգելի միջոցով, որը գտնվում է բջիջների մակերեւույթին: Այդ գործընթացի շնորհիվ կարելի է արդյունավետ վերականգնել տարբեր վնասվածքներ,քանի որ արյան մեջ շատ ֆիբրոգեն կա:
Ստացված եռաչափ բջջային կառույցները նույնպես կարելի է օգտագործել հյուսվածքների եւ արհեստական օրգանների ստեղծման համար: Այս տեխնոլոգիան հնարավորություն է տալիս բջիջներին աճել իրենց սեփական արտաքին բջջային կարկասում:
Բջիջները պաշտպանում են իրենք իրենց եւ փոխպատվաստումից հետո պահպանում են կենսունակությունը:
0Comments