Մարտի 29
Ես կհատուցեմ Իմ Ներկայությունը փնտրելու քո ջանքը: Ուրախացիր ու ցնծա: Ուրախությունը և քաջությունը ի զորու են հաղթահարել բոլոր դժվարությունները, սակայն անհրաժեշտ է կարևորները կատարել առաջնահերթ կարգով:
Փնտրիր Ինձ, սիրիր Ինձ, Ուրախացիր Իմ ներկայությամբ. Ես քո առաջնորդն եմ, ոչ մի վտանգ չի կարող ահաբեկել քեզ: Հարատևիր: Կարողացիր հասնել ու մնալ Իմ Զորության մեջ: Ես ավելի շատ եմ զգում քո կարիքը, քան թե դու՝ Իմը: Այժմ մաքառիր ու առաջ քայլիր՝ ի սեր Ինձ:
Կարո՞ղ ես առանձնացած կյանք ապրել: Առանձնացած՝ Ինձ հետ: Թեև աշխարհի մեջ, բայց Ինձ հետ՝ մեկուսի: Քո գաղտնածածուկ առանձնացումներից հետո կարող ես մտնել աշխարհ՝ ազատելու և փրկելու ուրիշներին:
0Comments