Հունվարի 21
Ես և Հայրս Մեկ ենք: Պատկերացրեք, որ դուք էլ կարող եք մեկ լինել ողջ Տիեզերքի Տիրակալի հետ: Կարո՞ղ է արդյոք մարդու երևակայությունը սրանից ավելի անհասանելի բարձրության հասնել: Եթե կամենում եք իրագործված տեսնել ձեր առանձնաշնորհը, հերիք է, որ մտածեք այդ մասին, և ձեր մտածումը անմիջապես իրականության պատկեր կստանա: Ես Ասել եմ. «Ձեր Սերը կապեք ոչ թե երկրավոր բաների հետ, այլ՝ երկնավոր բաների»:
Նյութականի մասին մտածել ու խորհել, երբ սկսել ես ապրել Իմ Ներկայության մեջ, նշանակում է նյութականը իրականացնել: Նույն օրենքը գործում է նաև հոգևոր իրականության մեջ: Հետևաբար պետք է շատ զգույշ լինես, մտածես ու ցանկաս այնպիսի բաներ, որոնք ըստ ամենայնի օգնեն և ոչ թե արգելք լինեն քո հոգևոր աճին:
Մտածիր սիրո մասին, և սերը կշրջապատի քեզ ու բոլոր նրանց, ում մասին որ մտածում ես: Չար ու աննպաստ մտածումներ ունեցիր, և չարությունը կշրջապատի քեզ ու բոլոր նրանց, ում մասին որ մտածում ես: Ֆիզիկական իրականությունը խորհրդանշում է իմացական ու հոգևոր վիճակները:
0Comments