Դեկտեմբերի 22
Պայքարեք վախի դեմ, ինչպես կպայքարեիք օրհասական ժանտախտի դեմ: Կռվեք նրա դեմ Իմ Անունով:
Վախը, անգամ ամենաչնչին վախը, կրծում ու մաշեցնում է սիրո այն լարը, որ Ինձ կապում է ձեզ հետ: Որքան էլ թույլ լինի այդ հոգեմաշ ահը, այնուամենայնիվ կարողանում է ժամանակի ընթացքում այնքան բարակացնել այդ լարը, մինչև որ վհատությունը կամ մի որևէ այլ հարված հասնի ու կտրի այն:
Եթե այդ փոքր վախերը չլինեին, սիրո կապերը կկարողանային դիմանալ: Ուրեմն մերժեք, հեռու վանեք վախը:
Վհատությունը կամ ընկճումը վախի վիճակներն են: Նրանց դեմ էլ անզիջում պայքար մղեք: Ընկճվածությունը վախի ճնշումն է, ուրեմն ճանաչեք ու դիմակայելով հաղթեք նրան: Ահ, Իմ Սիրո համար, ձեր հանդեպ ունեցած Իմ Մեծ Սիրո համար Մարտնչեք, Սիրեք ու շահեք ճակատամարտը:
0Comments