Փետրվարի 26
Ձեր կյանքի մեջ ոչինչ չի կարող պակաս լինել, որովհետև իրականության մեջ ամեն ինչ ձերն է. պակասը միայն այս ճշմարտությունը ճանաչելու ձեր հավատքի մեջ է: Դուք նման եք ցնցոտիների մեջ ապրող թագավորների զավակների, երբ իրենց կողքին ամեն տեսակ բարիքներով լեցուն շտեմարաններ կան:
Ավելի շատ աղոթեք հավատքի համար, ինչպես որ իր ծարավը հագեցնելու համար անապատում հայտնված մարդն է աղոթում ջրի համար: Օգնությունը չափազանց արագ կգա, արագ ու անխափան: Գիտե՞ք՝ ինչ է նշանակում վստահ լինել, որ Ես երբեք ձեզ հուսախաբ չեմ անի. կարողացեք այնքան վստահ լինել, որքան որ վստահ եք, թե ահա շնչում եք: Մարդը, առհասարակ, շատ տկար հավատք ունի, չափազանց թույլ հավատք: Կարո՞ղ եք Ինձ վստահել թեկուզ այնքան, որքան վստահում եք մի բարեկամի, ով հավաստիացնում է, թե օգնություն կուղարկի շուտով: Անխոնջ եռանդով ամեն օր աղոթեք, որպեսզի ձեր հավատքն ավելանա:
0Comments