Պարույր Հայրիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Լուկաշենկոյի «Լեզուդ մտցրել ես․․․»-ը մի շարք հայ լրատուամիջոցներ ներկայացնելով որպէս «բերանդ ջուր ես առել․․․» իրենց արեւին մեծ հայրենասիրկան գործ արեցին՝ փրկեցին «դուխ»-ով ղեկավարի պատիւը։ Հիմա էլ անեկդոտ են հնարել, որ իբրեւ թէ Պուտինին ասել է (դեռ չհանդիպած), թէ ցաւում է, որ նա ՌՔ-ի նման ընկեր ունի։ Այ, խեղճեր, դուք կարծում եք աշխարհը ճիշտը թողած ձեր ստերո՞վ է ապրում։ Ռուսաստրկութիւնը «չէկա»-յի օրը նշող այդ ողորմելիների «դուխ»-ով ճակատներին է գրած։ Ինչքան էլ ձեզ կոտորեք, սրանք չարի՝ ստի, կեղծիքի, խաբէութեան ծառաներն են։ Մի ամիս էլ չկարողացան մակարդակ պահել։ Տպաւորութիւնն ու խաբկանքը իրական մակարդակի հետ չշփոթել․․․»:
Կարծում եք աշխարհը ճիշտը թողած ձեր ստերո՞վ է ապրում. Պարույր Հայրիկյան
Մի ամիս էլ չկարողացան մակարդակ պահել
0Comments