Հայաստանը դիվանագիտական անկլավում

ՌԴ նախագահը տվեց հանդիպման իրական գնահատականը` Ռ.Քոչարյանին ջերմորեն շնորհավորելով Ծննդյան տոների և Ամանորի առիթով…

Ռուբեն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Վիրավորական է, որ քո պետության ղեկավարն այդքան «դուխով» աթափ, խեղճացած, ձեռնունայն ու անասելիք է վերադառնում Ռուսաստանի նախագահի հետ, իր իսկ բնորոշմամբ` լուրջ ակնկալիքներով հանդիպումից: Ըստ էության, Ն.Փաշինյանի՝ եթերում հնչեցրած խոսքը 12 րոպեանոց բառերի շարան է` անորոշ սպասելիքների, անբովանդակ և քաղաքացիներին հուզող հարցերի պատասխանը խորամանկորեն շրջանցելու մասին…
Իսկ ՌԴ նախագահը Ն.Փաշինյանի խոսքին զուգահեռ տվեց այդ հանդիպման իրական գնահատականը` Ռ.Քոչարյանին ջերմորեն շնորհավորելով Ծննդյան տոների և Ամանորի առիթով…
Այս հանդիպումը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Հայաստանը օր-օրի մեկուսանում է արտաքին աշխարհից և հայտնվել է դիվանագիտական անկլավում: Ցավոք, գործող իշխանությունների մոտ Հայաստանի շուրջ ձևավորված վտանգավոր օղակի մասին իրական գիտակցում չի նկատվում և շարունակում են ստեղծված իրավիճակի մեղավորներին համառորեն փնտրել իրենցից դուրս` շարունակելով ապրել նախատոնական հո´ւ-հո´ւ գը´մփի տիրույթում…»: