Նոյեմբերի 23
Եթե խոսեմ մարդկանց լեզուները և հրեշտակներինը, բայց սեր չունենամ, կնմանվեմ մի պղնձի, որ հնչում է կամ ծնծղաների, որ ղողանջում են:
Տեսեք, որ միայն Սերն է մնում: Միայն Սիրով կատարված գործերն են, որ տևում են, քանզի Աստված Սեր է, և միան Աստծո գործերն են մնում:
Աշխարհի փառքը և ծափահարությունները, որ տրվում է հրեշտակների ու մարդկանց լեզուներով խոսողներին, որ հիացական ցույցեր է պահանջում և ուշադրություն հրավիրում իր վրա, այս բոլորը տրվում է անցավոր մի երևույթի համար, որ անարժեք է:
Հետևաբար թե մեծարվողը և թե մեծարողը զուրկ են Աստվածային Հատկությունից, որ Սերն է:
Հապա պատկերացրեք՝ ինչպես է ժպիտը կամ Սիրո մի պարզ խոսքը թևեր առած թևածում, թեպետ Խոսքը երևութապես մի հասարակ բան է երևում, բայց այն իր ուժը ստանում է Աստծուց:
Իսկ ահա ճարտասանների ասած ընտիր խոսքերը կարող են անարդյունք ցած թափվել:
Բոլոր գործերի ու խոսքերի ճշմարիտ իմաստն այս հարցադրումի մեջ է՝ այդ գործերն ու խոսքերը Աստծու՞ց են ներշնչված:
Երանի, թե մարդը գիտակցեր, թե որքան ունայն է իր կատարած գործերի մեծ մասը: Իմ անունով կատարված շատ գործեր կան, որ իբրև այդպիսին չեն ընդունվում, իսկ ահա Սիրուց թելադրված բոլոր գործերն անխտիր ընդունվում են:
Ձեր սրտից ու կյանքից դուրս նետեք այն ամենը, ինչ զուրկ է Սիրուց: Այդ ժամանակ արգասավոր կդառնա ձեր կյանքը և դրանով բոլոր մարդիկ կիմանան, որ դուք Իմ աշակերտներն եք, որովհետև Սեր ունեք իրար հանդեպ:
0Comments