Սա հակահեղափոխական կառավարության ծրագիր է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Կառավարության ծրագրի նախագծին շատ հպանցիկ կերպով ծանոթացա։ Նմանատիպ ծրագիր կարող էին Սերժ և Տիգրան Սարգսյանների կամ Հովիկ Աբրահամյանի կառավարությունները ներկայացնել։ Սա հեղափոխական կառավարության ծրագիր չէ, անգամ կարելի է ասել հակահեղափոխական կառավարության ծրագիր է։
Ինչ չկա այնտեղ։ Չկա.
- Սահմանադրության փոփոխությունների ցանկություն, որպեսզի հավասարակշռվեն իշխանության ճյուղերի լիազարությունները,
- Ընտրական Օրենքսգրի փոփոխություններ,
- Կուսակցությունների մասին նոր օրենք ընդունում,
- Ոստիկանության և ԱԱԾ-ի կարգավիճակների փոփոխություններ (մի կողմից պահպանելով ներկա կարգավորումները, որ այդ կառույցների ղեկավարները լինեն համակարգի ներսից, մյուս կողմից ավելացվի ԱԺ առջև նրանց հաշվետու լինելու հնարավորությունը),
- Ուղիղ ժողովրդավարության մեխանիզմների ներդրում,
- ու էլի շատ-շատ բաներ։
P.S. Այս հարցերին ավելի մանրամասն կանդրադառնամ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ»:
0Comments